Աշխատանքի ոլորտի հիմնախնդիրները
Քաղաքականությունը
ԱՀ աշխատանքի ոլորտի քաղաքականության նպատակը աշխատանքային հարաբերությունների, աշխատանքի անվտանգության ապահովման, աշխատանքի որակի բարելավմանն ուղղված ընդհանուր համակարգի ստեղծումն է: Մասնավորապես աշխատանքային օրենսդրության նպատակն է`
- սահմանել ֆիզիկական անձանց` Արցախի Հանրապետության քաղաքացիների, oտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները.
- նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը.
- պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:
Աշխատանքային օրենսդրության սկզբունքները
- աշխատանքի ազատությունը, ներառյալ` աշխատանքի իրավունքը (որը յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է կամ որին ազատորեն համաձայնում է), աշխատանքային ունակությունները տնoրինելու, մասնագիտության և գործունեության տեսակի ընտրության իրավունքը.
- ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը.
- աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռաuայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից.
- յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումը (ներառյալ` անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը).
- աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավաuարությունը.
- յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` oրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր.
- գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը (ներառյալ` արհեuտակցական և գործատուների միություններ uտեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունքը).
- աշխատանքային հարաբերությունների կայունությունը.
- կոլեկտիվ բանակցությունների ազատությունը.
- կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կողմերի պատաuխանատվությունը` ըստ իրենց պարտականությունների:
Զբաղվածության ոլորտի հիմնախնդիրները
Քաղաքականությունը
Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծումն է, որն իրականացվում է տնտեսության պետական կարգավորման և բնակչության սոցիալական պաշտպանության միջոցով:
Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես տնտեսական քաղաքականության բաղադրիչի, անհրաժեշտ քանակով և որակով աշխատուժի պահանջարկի բավարարման և առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումն է, որը պետք է դիտվի տնտեսական կայուն զարգացման հիմնական պայմաններից մեկը:
Զբաղվածության պետական քաղաքականության նպատակը, որպես սոցիալական պաշտպանության քաղաքականության բաղադրիչի, արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների երաշխավորումն ու պայմանների հետևողական ապահովումն է, ինչպես նաև աշխատանք փնտրող անձի աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումն ու արդյունավետ ներառման ապահովումն է, որը պետք է դիտարկվի երկրում սոցիալական լարվածության թուլացման հիմնական պայմաններից մեկը:
Զբաղվածության պետական քաղաքականությունը միտված է ամրապնդելու սոցիալական համերաշխությունը, զարգացնելու զբաղվածության ոլորտում սոցիալական գործընկերությունը` նոր աշխատատեղերի ստեղծման, թափուր աշխատատեղերի համալրման, աշխատանքային պայմանների բարելավման և աշխատանքի վարձատրության համակարգերի կատարելագործման միջոցով:
Զբաղվածության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները`
- աշխատանքի կամավորությունը և աշխատանքի ազատ ընտրությունը` բացառելով խտրականությունը,
- սոցիալական ներառումն ու համերաշխությունը,
- սոցիալական գործընկերությունը,
- աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում տեղեկատվական համաչափությունը և թափանցիկությունը,
- արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշների հետևողական ապահովումը,
- ըստ առաջնահերթությունների` պետական աջակցությունը,
- զբաղվածության ծառայություններ մատուցող պետական և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև մրցակցային, փոխշահավետ և կայուն համագործակցությունը:
Խնդիրները
- Արցախի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի քրոնիկ անհամապատասխանությունը, առանձին մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի լրացման խոչընդոտները, գործազրկության բարձր մակարդակը,
- Աշխատաշուկայի տարածքային անհամամասնություններով պայմանավորված առանձին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերությունների առկայությունը, գյուղական համայնքներում բնակչության թերզբաղվածությունը, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական զբաղվածության ցածր մակարդակը,
- Աշխատաշուկայում անմրցունակ անձանց զբաղվածության ապահովման դժվարությունները,
- Կանանց շրջանում գործազրկության միջին հանրապետական ցուցանիշից բարձր մակարդակը,
- Առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների աշխատանքի տեղավորման հնարավորությունների ցածր մակարդակը: