Friday, December 6, 2024
[bvi]
Գլխավոր Հիմնախնդիրներ

Հիմնախնդիրներ

Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են հաշմանդամների, տարեցների և կյանքի դժվարին իրավիճում հայտնված անձանց համար հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանը: Անհրաժեշտության կարիք կա ընդլայնել խնամքի կարիք ունեցող միայնակ տարեց և հաշմանդամ անձանց տնային պայմաններում սոցիալական սպասարկման ապահովումը, տնային պայմաններում միայնակ տարեց և հաշմանդամ անձանց սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության և կենցաղային սպասարկման կազմակերպումը, հանրապետությունում տնային պայմաններում սոցիալական սպասարկման կարիք ունեցող տարեց և հաշմանդամ քաղաքացիների հայտնաբերումը:

Անհրաժեշտություն է առաջանում վերանայել և հստակեցնել հաշմանդամների կրթությանն ու մասնագիտական ուսուցմանն ուղղված ծրագրերը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը մարզական և մշակութային ծրագրերում հասարակությանը ինտեգրելու նպատակով և բևեռել հասարակության ուշադրությունը հաշմանդամների հիմնախնդիրների վրա: Բարելավել Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված անձանց բնակարանային պայմանները և ցուցաբերել դրամական (նյութական) օգնություն անապահով հաշմանդամներին, Արցախի Հանրապետության զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց:

callback_small.png