Կենսագրություն

ՎԱՀՐԱՄ ՌՈՒԴԻԿԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1977թ. 23 սեպտեմբերի, ք. Ստեփանակերտ։

Կրթություն

1999թ. ավարտել է Արցախի Պետական Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն

1999-2000թթ. աշխատել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունում:

2000-2017թթ. աշխատել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման (մինչև 2012թ. նոյեմբերի 2-ը՝ սոցիալական ապահովության, մինչև 2017թ. սեպտեմբերի 25-ը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի) նախարարությունում, սկզբում որպես իրավական տեսչության առաջին կարգի տեսուչ, 2001թ.-ից՝ նախարարի օգնական, 2003թ.-ից՝ սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բաժնի վարիչ, 2004թ.-ից՝ կենսաթոշակային ապահովության վարչության պետ, իսկ 2014թ.-ից՝ նախարարության առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ ունեցող՝ Սոցիալական ապահովության պետական գործակալության պետ։

2018-2020թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համակարգում:

2020թ. սեպտեմբերի 10-ից մինչև 2020թ. հոկտեմբերի 22-ն աշխատել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական գործակալության պետի պաշտոնում։

2020թ. հոկտեմբերի 22-ից մինչև 2023թ. մարտի 8-ը զբաղեցրել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի (մինչև 2020թ. դեկտեմբերի 30-ը՝ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի, մինչև 2022թ. մարտի 9-ը՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի) նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

2023 թվականի մարտի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար:

Այլ տվյալներ

1994-1996թթ. ծառայել է Արցախի պաշտպանության բանակի շարքերում:

Պարգևատրվել է «Մարտական ծառայության» (ՀՀ) մեդալով:

2010թ. դեկտեմբերին շնորհվել է քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Կուսակցական պատկանելություն

«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: