Արխիվ

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմը հայտարարում է <<Միասնական սոցիալական ծառայություն>> գործակալության Ասկերանի բաժնի առաջին կարգի մասնագետի (18-4.2-19) թափուր պաշտոնի մասին:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն:

Տվյալ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել միայն գործող հավաստագիր ունեցող ԱՀ քաղաքացիները: Դիմող քաղաքացիները հայտարարության հրապարակման հաջորդ օրվանից 10 (տասն) աշխատանքային օրվա ընթացքում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  1. քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը.
  2. գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
  3. աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում)
  4. արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք
  5. մեկ լուսանկար 3×4 չափսի
  6. անձնագրի պատճեն
  7. սոցիալական քարտի պատճեն

ԱՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմ (հասցե՝ ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54, հեռ 047 94-15-04)