Friday, November 22, 2024
[bvi]

Հիմնախնդիրներ

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱ

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

ԼՂՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 26-ի N21-Ն որոշմամբ հաստատվել է “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը”, որը տալիս է Արցախի ժողովրդագրական իրավիճակի համառոտ նկարագիրը, ներկայացնում է ժողովրդագրական այն մարտահրավերները և հիմնախնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր պետության առջև և տալիս է այն ուղիներն ու եղանակները, որոնք բարերար ազդեցություն կունենան ժողովրդագրական կայուն զարգացում ապահովող գործընթացի վրա: ԱՀ ժողովրդագրական և միգրացիայի զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններն են`

  1. ծնելիության խթանում` երեխաներ ունենալու և մեծացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով,
  2. երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի բարելավմանը, ամուսնաընտանեկան արժեքների համակարգի պահպանմանն ու զարգացմանը նպատակաուղղված ծրագրերի իրականացում,
  3. կյանքի միջին տևողության ավելացում,
  4. վերարտադրողական տարիքի անձանց արտագաղթի ծավալների նվազեցում,
  5. ներգաղթի խթանմանն ուղղված համարժեք քաղաքականության մշակում,
  6. բնակչության ժողովրդագրական ծերացման ազդեցության հաղթահարում,
  7. բնակչության առողջության և հատկապես վերարտադրողական առողջության վիճակի բարելավում,
  8. ընդհանուր կրթական մակարդակի, բնակչության գիտելիքների և սեռական ու վերարտադրողական կուլտուրայի բարձրացում,
  9. սոցիալական բոլոր խմբերի վերարտադրողական առողջ կյանքի համար հավասար պայմանների ապահովում,
  10. սերունդների միջև փոխհամաձայնության և համերաշխության ձևավորում,
  11. բնակչության տարածքային տեղաբաշխման անհամաչափության նվազեցում և որոշ շրջանների ու գյուղական բնակավայրերի ապաբնակեցման տեմպերի սահմանափակում,
  1. ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի կատարելագործում և համապատասխանեցում:

Վերջիններիս իրագործմանն են ուղղվում Արցախի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման եռամյա պետական ծրագրերն ու դրանց իրականացումն ապահովող միջոցառումները:

callback_small.png