Friday, November 22, 2024
[bvi]

ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչությունը նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:

Վարչությունը կազմված է նպաստների և ընտանիքի և երեխաների հիմնահարցերի բաժիններից:

Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԱՀ Սահմանադրությամբ, ԱՀ օրենքներով, ԱՀ կառավարության որոշումներով, այլ իրավական ակտերով, նախարարության և նախարարության աշխատակազմի ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության կանոնադրություններով, ինչպես նաև ԱՀ աշխատանքի ,սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի, նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամաններով, ցուցումներով, հանձնարարականներով, ցուցումներով, նախարարի տեղակալների հանձնարարականներով և ցուցումներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունվարի 31-ի N7 ն/ա հրամանը

Ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչությունը  իրականացնում է.

  • պետական նպաստների ոլորտի քաղաքականության մշակման և օրենսդրության կատարելագործման ապահովում,
  • ծնելիության և բազմազավակության խթանման պետական քաղաքականության մշակումը և դրա իրականացում,
  • ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված պետական քաղաքականության մշակման և օրենսդրության կատարելագործման ապահովում,
  • երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության ցուցաբերում,
  • սոցիալապես անապահով խավերին մարդասիրական ծրագրերով նախատեսված նպաստների տրամադրում,
  • որդեգրման ենթակա երեխաների, որդեգրողների թեկնածուների, որդեգրողների և որդեգրված երեխաների կենտրոնացված հաշվառում,
  • համակարգում և կազմակերպում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը ընտանիքում և խնամատարական կազմակերպություններում:
  • առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառում,
  • բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառում:
  • Ընտանիքի և երեխաների հիմնահարցերի բնագավառում պետական քաղաքականությունը իրականացվում է «Երեխայի իրավունքների պաշտպանության մասին» ԱՀ օրենքի, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ԱՀ օրենքի հանաձայն: Իրականացվող ծրագրերի շրջանակներում մատուցվում են գիշերօթիկ հաստատություններում և ընտանիքներում խնամվող առանց ծնողական խնամքի մնացած, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, խնամքի և դաստիարակության անբարենպաստ պայմաններում գտնվող երեխաներին սոցիալ-հոգեբանական, բժշկական, իրավական, խնամքի և դաստիարակության ծառայություններ:

Կազմակերպում և համակարգում է

  • Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատությունների գործունեությունները

 

 

 

 

 

callback_small.png