Saturday, November 23, 2024
[bvi]
Գլխավոր ՄՐՑՈՒՅԹՆԵՐ Թափուր պաշտոններում նշանակվածներ

Թափուր պաշտոններում նշանակվածներ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2017 թվականի հունիսի 15-ին կայացած մրցույթի արդյունքում  հաղթել և նշանակվել է այդ պաշտոնում Վահան Հարությունի Զուրաբյանը /ծնված` 01.02.1979 թվականին, 2000 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը, ունի տնտեսագետի որոկավորում/:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի առաջատար մասնգետի (պաշտոնի ծածկագիր` 25-3.2-294)  թափուր պաշտոնի համար 2017 թվականի մայիսի 30-ին կայացած  մրցույթում միանձնյա հաղթող է ճանաչվել և նշանակվել Սոֆի Բոստանչյանը  /ծնված` 17.01.1993թվականին,  ավարտել է  Երևանի պետական համալսարանի Հանրային կառավում ֆակուլտետը/:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2017 թվականի հունիսի 6-ին կայացած մրցույթի արդյունքում  հաղթել և նշանակվել է այդ պաշտոնում Ռուզաննա Հովհաննիսյանը /ծնված` 22.06.1961 թվականին, 1985 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, ունի կենսաբանության և քիմիայի ուսուցչի մասնագիտություն/:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետի (25-3.1-228) պաշտոնում նշանակվել է Իրինա Սայադի Շահումյանը ծնված 16.02.1979 թվականին, 2008 թվականին ավարտել է Երևանի <<Գլաձոր>> համալսարանը, 2014 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի առաջատար մասնգետի (պաշտոնի ծածկագիր` 25-3.2-294)  թափուր պաշտոնի համար կայացած  մրցույթում հաղթող  ճանաչվածներից  նշանակվել է Աննա Արզումանյանը  /ծնված` 26.06.1992թվականին,  ավարտել է  Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիա ֆակուլտետը, ստացել է սոցիալական աշխատող որակավորում/:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության աշխատանքային միգրացիայի բաժնի առաջին կարգի մասնգետի (պաշտոնի ծածկագիր` 25-4.1-202)  թափուր պաշտոնում նշանակվել է Մերի Սարգսյանը  /ծնված` 24.08.1992թվականին,  ավարտել է  Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը/:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության Վայքի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 25-3.2-386) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2016 թվականի հուլիսի 14-ին կայացած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված  Նարեկ Ֆեդիկի Ղազարյանը նշանակվել է այդ պաշտոնում /ծնված` 11.12.1981 թվականին, 2011 թվականին ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանը, ունի «իրավագիտություն» մասնագիտություն/:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության բաժնի   առաջատար  մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 25-3.2-429) թափուր պաշտոնը համալրելու համար հայտարարված մրցույթում հաղթողներից նշանակվել է Գոհար Անակչյանը  /ծնված` 12.05.1975 թվականին,  ավարտել է Երևանի պետական համալսարանը ունի Սերվիս մասնագիտությունը/:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2016 թվականի հունիսի 29-ին կայացած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Արտակ Ռոբերտի Հարությունյանը  նշանակվել է այդ պաշտոնում /ծնված` 01.06.1976 թվականին, 2001 թվականին ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը, ունի իրավագետի մասնագիտություն/:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի իրավական ապահովման բաժնի պետի (25-2.2-96) պաշտոնում նշանակվել է Արամ Ռազմիկի Պետրոսյանը ծնված 16.08.1978 թվականին, 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, իրավական ապահովման բաժնի  գլխավոր մասնագետի  (25-3.1-228)  պաշտոնում նշանակվել է Վարդուշ Գևորգի Եսայանը ծնված 10.09.1981 թվականին, 2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության գործակալության Աջափնյակի զբաղվածության տարածքային կենտրոնի հաշվառման, խորհրդատվության և ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 25-3.2-412) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2016 թվականի մայիսի 4-ին կայացած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուներից նշանակվել է այդ պաշտոնում Մարինե Մանուչարյանը  /ծնված` 08.03.1962 թվականին, 1984 թվականին ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը/:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության գործակալության  Քանաքեռ-Զեյթունի զբաղվածության տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 25-3.2-422) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2016 թվականի մայիսի 6-ին կայացած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուներից նշանակվել է այդ պաշտոնում Վահե Սարգսյանը /ծնված` 07.09.1986 թվականին, 2007 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը/:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի գործատուների հետ համագործակցության և աշխատաշուկայի տվյալների հավաքագրման բաժնի պետի (պաշտոնի ծածկագիր` 25-3.1-200) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2016 թվականի ապրիլի 28-ին կայացած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուներից նշանակվել է այդ պաշտոնում Արմինե Եղիազարյանը  /ծնված` 20.01.1971 թվականին, 1993 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 2008 թվականին` Գյումրիի Պրոգրես համալսարանը/:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության Արարատի զբաղվածության տարածքային կենտրոնի առաջատար մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 25-4.1-205) պաշտոնում նշանակվել է Անահիտ Խուրշուդյանը /ծնված` 05.03.1993 թվականին, 2014 թվականին ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ունի լեզվաբանի մասնագիտություն/:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետի համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից  նշանակվել է Արթուր Վանիկի Ավետիսյանը (ծնված 1980թ. ապրիլի 24-ին, 2000 թվականին  ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, ունի տնտեսագետ-կազմակերպիչ որակավորում):
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի ծրագրերի իրականացման բաժնի առաջատար մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 25-4.1-238) պաշտոնում նշանակվել է Տիգրան Գասպարյանը /ծնված` 05.03.1989 թվականին, 2010 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ունի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտություն/:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության Կենտրոն, Նորք-Մարաշի զբաղվածության տարածքային կենտրոնի հաշվառման, խորհրդատվության և ծրագրերի իրականացման բաժնի առաջատար մասնագետի (պաշտոնի ծածկագիր` 25-4.1-256) պաշտոնում նշանակվել է Տարոն Շահբազյանը /ծնված` 21.11.1991 թվականին, 2014 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը ունի «Սոցիալական աշխատանք» մասնագիտություն/:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոնի գործատուների հետ համագործակցության ևաշխատաշուկայի տվյալների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետի համար հայտարարված մրցույթում միանձնյա հաղթող է ճանաչվել և նշանակվել Արմինե Գաբրիելի Պողոսյանը (ծնված 1976թ. դեկտեմբերի 12-ին, 2008 թվականին ավարտել է Գյումրիի “Պրոգրես” համալսարանը, ունի մանկավարժի որակավորում):

 

Արխիվ   2015  2014  2013  2012   2011

callback_small.png