Հարգելի՛ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով օգնության տրամադրման գործընթացը Ստեփանակերտ քաղաքի հինգ դպրոցներից (համար 5, 6, 7, 9, 10 դպրոցներ) կշարունակվի մինչև հուլիսի 12-ը ներառյալ:
Հուլիսի 13-ից մայրաքաղաքում կգործի մեկ սպասարկման կետ՝ համար 7 դպրոցում:
Շրջկենտրոններում օգնության տրամադրումը կշարունակվի, իսկ համայնքներում գործընթացը կմեկնարկի առաջիկա շաբաթվա ընթացքում: