ԱՀ ՍԶՄ նախարարության մի խումբ աշխատակիցներ այցելել են Ստեփանակերտի Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն և քաղաքային ծննդատուն

Այսօր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ նախարարի տեղակալ Գագիկ Նազլուխանյանի գլխավորությամբ, այցելել են Ստեփանակերտի Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն և քաղաքային ծննդատուն՝ շնորհավորելու մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային տոն օրվա առթիվ։

Նախարարության աշխատակիցները ներկա են գտնվել վերականգնողական կենտրոնի և գիշերօթիկ հաստատության սաների մասնակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին, նվերներ բաժանել երեխաներին՝ բարեմաղթելով նրանց անհոգ և առողջ մանկություն, խաղաղ ապագա։

Ստեփանակերտի ծննդատանը տեսակցություն է կազմակերպվել ծննդկանների հետ, նրանց նորածիններին բաժանվել փոքրիկ նվերներ։

ՍԶՄ նախարարության Միասնական սոցիալական ծառայություն գործակալության աշխատակիցները Մարտունի և Մարտակերտ քաղաքներում նույնպես այցելել են հիվանդանոցներ, նվերներ փոխանցել նորածինների մայրիկներին։

ԿԻՍՎԵԼ