Վահրամ Առաքելյանն ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացրել է օրենքի նախագիծ

Մայիսի 4-ին ԱՀ Ազգային ժողովում հրավիրվել է սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի օրակարգում «« Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել հաշմանդամության պատճառական կապերը, ինչպես նաև համապատասխանեցնել Օրենքի դրույթները գործող իրավական ակտերին:

Օրենքով սահմանված որոշ հաշմանդամության պատճառական կապերը պրակտիկայում չեն կիրառվում՝ հաշվի առնելով այն, որ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմինը, զինծառայության հետ կապված հաշմանդամության պատճառական կապը որոշելիս, ընդունում է այն ձևակերպումը, որն արձանագրված է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության մեջ և իրավասու չէ փոփոխելու դրանում նշված հիմքը:

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին:

Այն դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

ԿԻՍՎԵԼ