Հարգելի՛ քաղաքացիներ

Հարգելի՛ քաղաքացիներ
 
Ինչպես արդեն հայտարարվել էր, ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման հինգերորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 13-ից մինչև 2023թ. փետրվարի 28-ն (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։
 
Նշված տնտեսավարող սուբյեկտների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.
 
 
 
 

ԿԻՍՎԵԼ