Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօրվանից մեկնարկում է ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երրորդ միջոցառման (Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող՝ մինչև 18 տարեկան երեխա ունեցող որոշ ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրում) շրջանակներում դրամական աջակցության վճարման երկրորդ փուլը:
Աջակցության գումարը բանկ փոխանցելուց հետո նախարարությունն այդ մասին կտեղեկացնի անձին՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով նրա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին։