ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մեկնարկել է ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության՝ Արցախբանկի միջոցով կանխիկ եղանակով վճարման գործընթացի երրորդ փուլը:
Այն շահառուները, որոնց դրամական օժանդակությունը փոխանցվել է, կծանուցվեն այդ մասին հետադարձ կապի հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրության միջոցով:
Հիշեցնենք, որ միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։