ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության միջոցով մարդասիրական օգնության տրամադրման կետեր է այցելել նախարարության հոգևոր պատասխանատու Տեր Մինաս քահանա Մովսիսյանը՝ օրհնության խոսք հղելու օգնությունը ստացող քաղաքացիներին և տեղում աշխատողներին:
Տեր Հայրն օրհնանքի խոսքում համբերություն և խաղաղ միտք է մաղթել իրենց հերթին սպասող քաղաքացիներին, իսկ աշխատող մարդկանց բարեմաղթել ուժ և եռանդ՝ աշխատանքները սիրով և նվիրումով իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ Արցախ հասած մարդասիրական օգնությունը ներկայումս տրամադրվում է Ստեփանակերտ քաղաքում հաշվառված, ինչպես նաև տեղահանված և մայրաքաղաքում բնակվող՝ տարիքային և ծերության կենսաթոշակ ստացող անձանց:
Վերջիններիս օգնությունների տրամադրումն իրականացվում է հետևյալ դպրոցներում տեղակայված կետերից՝ քաղաք Շուշի, Քարին տակ համայնք՝ 9-րդ դպրոց, Հադրութի շրջան՝ 6-րդ դպրոց, Ավետարանոց, Սխնաղ, Մադաթաշեն, Ջրաղացներ, Ակնաղբյուր, Մոշխմհատ, Թաղավարդ, Շեխեր, Ջիվանի, Սարգսաշեն, Զարդանաշեն, Վազգենաշեն՝ 5-րդ դպրոց