ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը փնտրում է կամավորների, ովքեր հասարակական հիմունքներով պատրաստ են մասնակցել սոցիալական որոշ խմբերին տրամադրվող ապրանքների փաթեթավորման և տեսակավորման աշխատանքներին:
Այն անձինք կամ հասարակական կազմակերպությունները, որոնք պատրաստ են մասնակցել այդ հանրօգուտ աշխատանքին, մարտի 14-ից կարող են ներկայանալ նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք կամ մանրամասների համար զանգահարել 047 94 60 05 հեռախոսահամարով: