ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը հադիպում է ունեցել Հայ օգնության միության Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալական գերատեսչության և ՀՕՄ-ի միջև փոխգործակցության ընթացքն ու հետագա անելիքները:
Իր խոսքում Ա. Մանգասարյանը, ի շարս այլ հարցերի, նաև տեղեկատվություն է հաղորդել Արցախ ուղարկվող մարդասիրական օգնության բաշխման վերաբերյալ:
Նախարարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հետ համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով ինչպես կառույցի անդամներին, այնպես էլ այս դժվար օրերին Արցախի կողքին գտնվող բոլոր կազմակերպություններին ու կառույցներին:
Լ. Մարտիրոսյանն իր հերթին շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա կարևորել է ՀՕՄ-ի համագործակցությունը պետական տարբեր կառույցների հետ՝ ավելի նպատակային օժանդակության տրամադրման առումով և պատրաստակամություն հայտնել շարունակել այն՝ հանուն Արցախի պետության կայացման: