ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ

Կմշակվի սոցիալական լարվածությունը մեղմելու միջոցառումների ցանկ
Հունվարի 21-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանն իր խոսքում ներկայացրել է արդեն 2 օր գործող կտրոնային համակարգի առանձնահատկությունների, թոշակների և կենսական նշանակության այլ վճարումների ընթացքի, Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությանն ու տուն-ինտերնատին սնունդով մատարակարելու, սոցիալական տարբեր խավերի տրամադրվող անհրաժեշտ օգնության վերաբերյալ:
Զբաղվածության խնդրի առնչությամբ նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակում բազմաթիվ գործատուներ չեն կարողանում աշխատանք ապահովել աշխատակիցների համար: Նրա խոսքով՝ մինչև հունվարի 25-ը կմշակվի առկա սոցիալական լարվածությունը մեղմելու միջոցառումների ցանկ:
ԿԻՍՎԵԼ