Ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ԼՂՀ սոցիալական ապահովության առաջին նախարար Սերժ Զավենի Առուշանյանը:
Ս.Առուշանյանը ոլորտը ղեկավարել է 1997-1998թթ.-ին:
Մեծ է նրա դերակատարությունն այդ ժամանակաընթացքում հանրապետությունում տիրող սոցիալական լարվածության թուլացման ու ԼՂՀ Սոցիալական ապահովության նախարարության կայացման, աշխատանքների արդյունավետության բարձրացման, վերաբնակեցման ծրագրերի իրականացման գործընթացներում:
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին:
Սերժ Առուշանյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: