Դեկտեմբերի 28-ին, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Առաքելյանը՝ այցելել է Ստեփանակերտի երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն և տուն-ինտերնատ ՊՈԱԿ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Առաքելյանը՝ նախարարի տեղակալ Գագիկ Նազլուխանյանի և աշխատակազմի ղեկավար Նելլի Արզումանյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն և տուն-ինտերնատ ՊՈԱԿ:

Այցելության նպատակն էր շրջափակման հետևանքով առաջացած՝ սննդի և ջեռուցման հարցերին առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալը և դրանց կանխարգելման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումն ու համապատասխան աշխատանքների իրականացումը:

Գիշերօթիկ հաստատության տնօրեն Համեստ Սուլեյմանյանը ներկայացրել է տեղեկատվություն սննդի պաշարների վերաբերյալ, ներկայացրել իրավիճակով պայմանավորված կարիքները:

Նախարարության ղեկավար կազմի այցի ընթացքում տուն-ինտերնատի տնօրեն Արա Պողոսյանի հետ ևս մանրամասն քննարկվել են հաստատության սոցիալ-կենցաղային առկա պայմանները, նախանշվել խնդիրների լուծման ուղիները:

Վահրամ Առաքելյանը քննարկվող հարցերի առնչությամբ համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

ԿԻՍՎԵԼ