ԱՀ ՍԶՄ նախարարություն է դիմել ևս ութ ընտանիք

Դեկտեմբերի 19-ին ԱՀ ՍԶՄ նախարարություն է դիմել ևս ութ ընտանիք, որոնց անդամները շրջափակման հետևանքով իրարից հեռու են գտնվում:

Նախարարությունում ձևավորված արագ արձագանքման խմբի անդամներն այցելել են վերոհիշյալ ընտանիքներին:

Ծանոթանալով նրանց կարիքներին՝ վերջիններիս տրամադրվել է սնունդ և հիգիենայի պարագաներ:

ԿԻՍՎԵԼ