ԱՀ ՍԶՄ նախարարությունում կազմավորվել է արագ արձագանքման խումբ

ԱՀ ՍԶՄ նախարարությունում կազմավորվել է արագ արձագանքման խումբ՝ բացահայտելու այն ընտանիքներին, որոնց անդամները շրջափակման հետևանքով իրարից հեռու են գտնվում:

Իրականացված աշխատանքների արդյունքում նախարարություն դիմած երկու ընտանիքների տուն այցելություն է կազմակերվել՝ տեղում ծանոթանալով իրավիճակին:

Նրանց տրամադրվել է սննդամթերք և հիգիենայի պարագաներ, ինչպես նաև ֆինանսական օժանդակություն՝ մանկական կեր և վառելիք գնելու նպատակով:

ԿԻՍՎԵԼ