Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պատասխանատուները այցելել են 2022 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին ընտանիքում ծնված՝ առաջին կամ երկրորդ երեխաներին, որոնց ծնողներից մեկն ունի հաշմանդամություն։
Նախարարության կողմից երեխաներին տրվել են նվերներ, այնուհետև ներկայացուցիչները ծանոթացել են նրանց կեցության պայմաններին և սոցիալական խնդիրներին: