Փոխշահավետ համագործակցության համար պատվոգրերի են արժանացել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողներ

Նոյեմբերի 30-ին, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Առաքելյանի հրամանով, ոստիկանության օրվա առթիվ, և փոխշահավետ համագործակցության համար պատվոգրերի են արժանացել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողներ։

Օրվա առթիվ շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին՝ Վահրամ Առաքելյանը մաղթեց անփորձանք ծառայություն և աշխատանքային նորանոր հաջողություններ։

Պատվոգրի են արժանացել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային ոստիկանության վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Հարություն Սահակյանը և նույն բաժնի տեսուչներ Էդուարդ Անդրեասյանը, Անաիդա Գալստյանն ու Նանար Արզումանյանը։

Երկուստեք կարևորվել է համատեղ աշխատանքը, որի արդյունքում կշահեն պետությունն ու քաղաքացին։

ԿԻՍՎԵԼ