ԱՀ ՍԶՄ նախարարության անվտանգության երեք աշխատակիցների տրվել են շնորհակալագրեր

Նոյեմբերի 30-ին, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Առաքելյանի հրամանով, ոստիկանության օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար, ԱՀ ՍԶՄ նախարարության անվտանգության երեք աշխատակիցների տրվել են շնորհակալագրեր։

Շնորհակալագրերով պարգևատրվել են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության վարչության ծառայողներ Սեյրան Պետրոսյանը, Վահրամ Խաչատրյանն ու Սասուն Սարկիսյանը։

Օրվա առթիվ շնորհավորելով պարգևատրմանը ներկա աշխատակիցներին՝ Վահրամ Առաքելյանը մաղթեց անփորձանք ծառայություն և աշխատանքային նորանոր հաջողություններ։

ԿԻՍՎԵԼ