Ի գիտություն

Ի գիտություն

ԼՂՀ կառավարության 15.04.2008թ. «Ժողովրդական» և «Վաստակավոր» պատվավոր կոչումների արժանացած անձանց ամենամuյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» N 284 որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ «վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճարի իրավունք ունի, եթե կենսաթոշակառու է և չի զբաղեցնում պետական կամ համայնքային պաշտոն:

Մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը դիմելու դեպքում շահառուին պատվովճար կնշանակվի դրա իրավունքն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ վաղ, քան 2022 թ. հունվարի 1-ը, իսկ ս.թ. դեկտեմբերի 1-ից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Նախկինում դադարեցված պատվովճարի վճարումը կվերսկսվի, եթե անձը չունի ավել վճարված պատվովճարի գծով Արցախի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորություն:

ԿԻՍՎԵԼ