Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
Նախատեսվող լրացումները պայմանավորված են 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով մահացած, անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամ ճանաչված քաղաքացիական անձանց միանվագ դրամական աջակցություն և ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքն օրենքով ամրագրելու անհրաժեշտությամբ։
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը: