Նոյեմբերի 9-ին, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկի տնօրեն Մարիաննա Հարությունյանը և հոգեբան Ռուզաննա Մկրտչյանը համագործակցության նպատակով այցելել են Ստեփանակերտում նոր բացված COAF երեխաների զարգացման կենտրոն։
Հիմնարկի տնօրենը ներկայացրել է կենտրոնի կողից իրականացվող աշխատանքները, իսկ հոգեբանն էլ իր հերթին խոսել է քաղաքացիների հետ իր կողմից իրականացվող անհատական և խմբային աշխատանքների մասին:
Այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում ուղղորդել քաղաքացիներին համապատասխան կենտրոններ: