Հոկտեմբերի 28-ին, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկի հոգեբանը համագործակցության նպատակով այցելել է Ստեփանակերտի Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն։
Հոգեբանն անմիջական միջավայրում շփվել է կենտրոնի աշխատակիցների հետ, ծանոթացել գիշերօթիկ հաստատության պայմաններին, հետաքրքրվել սաների կրթական ու զարգացման ծրագրերով։
Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների առողջության պահպանմանը, կրթության իրավունքի իրացմանը , հոգեբանական աշխատանքների որակին, երեխաների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հոգեբանի հետ հաստատության երեխաների և աշխատակիցների հաճախակի հանդիպումների վերաբերյալ: