ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը նամակ է ստացել մի խումբ քաղաքացիներից՝ խնդրանքով այն հրապարակել: Սիրով ընդառաջում ենք մեր հայրենակիցներին.
Շնորհակալական նամակ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը՝ ԱՀ քաղաքացիներ Արինե Ոսկանյանից, Վագիֆ Առաքելյանից և Սվետլանա Առաքելյանից
Ուզում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության աշխատակիցներին՝ առանձնապես գործակալության պետ Սուրեն Ասլանյանին, իրենց գործին մեծ պատասխանատվությամբ վերաբերվելու համար:
Նրանց հոգատար ու սրտացավ մոտեցումը յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ, մեզ՝ պատերազմի թոհուբոհով անցած ու բազում դժվարությունների միջով անցած մարդկանց, վստահություն է ներշնչում վաղվա օրվա:
Շնորհակալ ենք ձեր մարդկային վերաբերմունքի և աշխատանքային հմտության համար: