Հոկտեմբերի 1-ին՝ տարեցների միջազգային օրը, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը և նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանն այցելել են հարյուրամյակը բոլորած 3 տարեցի։
Օրվա առթիվ նախարարը շնորհավորել է նրանց, մաղթել քաջառողջություն և խաղաղություն։
Նախարարության կողմից 100-ամյա Գյուլում Գրիգորյանը, 102-ամյա Մեսրոպ Պողոսյանը և 100-ամյա Արշալույս Սարգսյանը պարգևատրվել են հարյուր հազար ՀՀ դրամ դրամական պարգևով և նվերներով։
Նախարար Արմինե Պետրոսյանը զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, ծանոթացել նրանց խնդիրներին:
Տարեցներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար։