Տարեցների միջազգային օրվան ընդառաջ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցսպասարկողներն այցելում են Արցախի շուրջ 160 միայնակ տարեցների

Տարեցների միջազգային օրվան ընդառաջ, որը նշվում է հոկտեմբերի 1-ին, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցսպասարկողներն այցելում են Արցախի շուրջ 160 միայնակ տարեցների, ծանոթանում նրանց կենսապայմաններին և հուզող խնդիրներին:

Օրվա խորհրդով պայմանավորված, նախարարության աշխատակիցները նրանց բաժանում են նվերներ և քաղցրավենիք:

ԿԻՍՎԵԼ