ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակիցների երկրորդ խումբը, նախարար Արմինե Պետրոսյանի գլխավորությամբ, ՀՀ-ում մասնակցում է եռօրյա վերապատրաստման դասընթացների։

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակիցների երկրորդ խումբը, նախարար Արմինե Պետրոսյանի գլխավորությամբ, ՀՀ-ում մասնակցում է եռօրյա վերապատրաստման դասընթացների։
Այն կազմակերպվել է ԱՀ ՍԶՄ նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի աջակցությամբ և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ֆինանսավորմամբ։
Այսօր՝ դասընթացի առաջին օրը, մասնակիցներն այցելել են ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ, Միրա Անտոնյանի մատուցմամբ ծանոթացել կենտրոնի աշխատանքներին։
Այնուհետև այցելություն է կազմակերպվել «Առաքելություն Հայաստան»բարեգործական հասարակական կազմակերպության Նոր Նորքի համայնքային ցերեկային կենտրոն։ «Հայաստանում սոցիալական ծառայությունների մատուցման որակը» թեմայով շնորհանդեսով հանդես է եկել «Նռնենի» սոցիալական տան պատասխանատու Աննա Գրիգորյանը: Նա մանրամասն անդրադարձ է կատարել «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի գործունեությանը, որն ավելի քան քսան տարվա ընթացքում կարողացել է Հայաստանի ութ մարզերում և Երևան քաղաքում հիմնել սոցիալ-առողջապահական ծառայություններ մատուցող համակարգ:
Նշված կենտրոնների կարևորագույն գործառույթը հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրումն է հասարակության ամենակարիքավոր անդամներին, ինչի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն են ստացել դասընթացի մասնակիցները:
ԿԻՍՎԵԼ