Հարգելի՛ քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների նպաստառու երեխաներին հատկացվող միանվագ՝ 30 հազար ՀՀ դրամի չափով տրամադրվող դրամական օգնությունների վճարման գործընթացը սկսված է:
Դրամական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղեր՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։