Հուլիսի 28-ին, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության և Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Հուշագրի նպատակն է ԱՀ շրջանների առանձին բնակավայրերի համար սոցիալական զարգացման ծրագրերի մշակումը, իրականացումն ու դրանց օժանդակումը, ինչպես նաև սոցիալական առանձին խմբերին աջակցության ցուցաբերումը: