Արցախում աշխատանք կա՛ Աշխատանքի տոնավաճառ Արցախում

Հարգելի՛ քաղաքացիներ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 6-ին, ժամը 10:00-ին, Ստեփանակերտ քաղաքում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառի կազմակերպումը նպատակ է հետապնդում լայնորեն ներգրավել գործատուներին՝ ներկայացնելու առկա թափուր աշխատատեղերը, իսկ աշխատանք փնտրողներին տալ հնարավորություն՝ վերջիններիս հետ անմիջական շփման միջոցով գտնել նախընտրելի աշխատանք: Մասնակից գործատուների կողմից կներկայացվի տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, սպասարկման, շինարարության և այլ ոլորտներում առկա աշխատատեղերի ցանկը: Տոնավաճառը տեղի կունենա «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային համալիրի Իտալական բակում: Հասցեն՝ Նելսոն Ստեփանյան փողոց, 25/2 շենք:

Մանրամասն հարցերի համար կարող եք դիմել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժին՝ 047 94 21 40 հեռախոսահամարով: Տոնավաճառը բաց է աշխատանք փնտրող յուրաքանչյուր քաղաքացու համար:

ԿԻՍՎԵԼ