Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի՝ «Սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագրի» ուսանողների համար փորձուսուցում է կազմակերպվել հայաստանյան մի շարք խնամքի և աջակցության կենտրոններում:Ուսանողներն առաջին օրն այցելել են ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն:
Փորձուսուցման երկրորդ օրն այցելություն է կազմակերպվել Աբովյանի երեխաների աջակցության, Առաքելություն Հայաստան, տարեցների ցերեկային և Զինվորների վերականգնողական կենտրոններ: Վերջին օրը փորձուսուցման մասնակիցներն անց են կացրել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում, եղել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ծառայությունում, որից հետո այցն ամփոփվել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայում՝ նախագահ Միրա Անտոնյանի բանախոսությամբ:Փորձուսուցման ընթացքում ուսանողները ձեռք են բերել տեսական և գործնական գիտելիքներ, ծանոթացել սոցիալական աշխատանքի առանձնահատկություններին: