ԱՀ ՍԶՄ նախարարության և Միրա Անտոնյանի նախաձեռնությամբ անց կացվող դասընթացների երրորդ օրն Արցախի սոցիալական ապահովության գերատեսչության աշխատակիցների համար դասախոսությամբ հանդես են եկել ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Սահակյանը։

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության և ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի նախաձեռնությամբ անց կացվող դասընթացների երրորդ օրն Արցախի սոցիալական ապահովության գերատեսչության աշխատակիցների համար դասախոսությամբ հանդես են եկել ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Սահակյանը։
Դասախոսության առանցքային թեման «Մասնագիտական սթրեսների կանխարգելումն ու կառավարումն» էր։
Դասընթացի շրջանակում մասնակիցների հետ ակտիվ քննարկում ծավալվեց «Սթրեսի կառավարման ռազմավարության և հաղթահարման մեխանիզմների» շուրջ: Հիմնական նպատակն էր մասնակիցների հետ կիսվել աշխատանքային գործելաոճի նորարարական մոտեցումներով, մոդելներով և գործիքներով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ակտիվ և համակցված գործունեության վրա։
Դասընթացը ներառում էր տարբեր տեսակի պրեզենտացիոն նյութեր՝ վիդեո հավելվածներով, դասախոսություններ, քննարկումներ, տեսությանը զուգահեռ գործնական առաջադրանքներ, որոնք էլ ավելի արդյունավետ և ճանաչողական դարձրեցին վերապատրաստման գործընթացը:
ԿԻՍՎԵԼ