
Այսօր դասընթացի օրակարգում «Ընտանիքների ամրապնդման և երեխաների պաշտպանության ծառայությունների», ինչպես նաև «Հայեցակարգային հիմքերը և ներդրման հեռանկարներն Արցախում»թեմաներն էին։
Դրանց շուրջ շնորհանդեսով հանդես են եկել ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և փոխնախագահ Սյուզաննա Ջուհարյանը։

Մասնակիցները քննարկումներ են ծավալել սոցիալական ծառայությունների որակի ապահովման հարցերի շուրջ։
Թեմաների արդիականությունը պայմանավորված է քննարկումների միջոցով սոցիալական ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և համատեղ սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդման հայեցակարգ մշակելու հեռանկարով։