ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակիցները՝ նախարար Արմինե Պետրոսյանի գլխավորությամբ, Սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա առթիվ, այսօր այցելել են Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար, այնուհետև Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել Արցախյան երեք պատերազմների նահատակների հիշատակին:
Գերատեսչության աշխատակիցներն այնուհետև իրականացրել են հանրային աշխատանքի ակցիա՝ Եղբայրական գերեզմանոցի տարածքում և «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մերձակայքում կատարելով մաքրման աշխատանքներ: