ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպում է ունեցել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են օրենսդիր-գործադիր փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել դրա արդյունավետության բարձրացման մեխանիզմներին:
Արմինե Պետրոսյանն այդ ուղղությամբ ներկայացրել է առաջարկներ, որին ի պատասխան, օրենսդիրի ղեկավարը պատրաստակամակություն է հայտնել գործուն քայլեր իրականացնել փոխգործակցությունն ակտիվացնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար: