Համագործակցելով ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ՝ սոցիալապես անապահով ընտանիքներին հերթական անգամ նյութական օժանդակություն է ցուցաբերել «Հույսի պատկեր» բարեգործական ընկերությունը:

Գրեթե 20 տարի է, կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում Արցախի բնակչության սոցիալապես խոցելի խմբերին՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:
Այս անգամ օժանդակություն է տրամադրվել բազմազավակ, հաշմանդամություն ունեցող անձանց, տեղահանված և այլ խմբերի պատկանող 130 ընտանիքների և 20 երկկողմանի ծնողազուրկ երեխաների:
Օգնությունները տրամադրվում են՝ հիմնականում հաշվի առնելով ԱՀ ՍԶՄ նախարարությանը կից գործող «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի» կողմից իրականացվող կարիքների գնահատման արդյունքները:
Առաջիկա ամիսների ընթացքում արցախցիներին կփոխանցվի օժանդակության հերթական խմբաքանակը:
ԿԻՍՎԵԼ