ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ:
Հանդիպման առանցքային թեման բնակչության զբաղվածության ապահովման հարցն էր, շրջաններում զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում արդյունավետ փոխգործակցության ծավալումը:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրին, քննարկվել տեղահանված քաղաքացիների պարապուրդի, վերջիններիս տրամադրվող գույքի վերաբերյալ հարցեր: