Արցախում ժողովրդագրության ռազմավարության մշակման ուղղությամբ գործուն քայլեր են ձեռնարկվում

Ժողովրդագրության ռազմավարության մշակման, ժողովրդագրական նոր քաղաքականություն որդեգրելու նպատակով, Արցախում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի հրավերով, ՀՀ-ից ժամանած աշխատանքային խմբի հետ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ ուղղված փորձի փոխանակմանը, ծրագրերի կիրառման տեղայնացման հնարավորություններին:

Հայաստանից ժամանած մասնագետները ներկայացրել են այդ համատեքստում իրենց կողմից կատարված աշխատանքները, ընդգծել ռազմավարության անհրաժեշտությունը, նախանշել դրանց հավանական արդյունքները:

Քննարկման մասնակիցները հայաստանյան գործընկերներին են ուղղել հարցի առնչությամբ իրենց հարցադրումները, ծրագրի վերաբերյալ կիսվել տպավորություններով:

ԱՀ ՍԶՄ նախարար Արմինե Պետրոսյանն իր խոսքում առաջնային և կարևոր է համարել ժողովրդագրության ռազմավարության մշակումը, որի ուղղությամբ Արցախում արդեն իսկ գործուն քայլեր են ձեռնարկվում:

ԿԻՍՎԵԼ