Փոփոխություններ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց կենսաթոշակի չափի հաշվարկման գործընթացում

Փոփոխություններ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց կենսաթոշակի չափի հաշվարկման գործընթացում
Մայիսի 19-ին կայացած ԱՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը:
Օրենքի նախագծով առաջարկվել է կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք ընդունել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գործող գործակիցը։
Հաջորդ փոփոխությունը վերաբերում էր արդեն իսկ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկմանը։ Առաջարկվող փոփոխությամբ նշանակված կենսաթոշակները կվերահաշվարկվեն միայն այն դեպքերում, երբ կփոխվի կենսաթոշակի հաշվարկման բանաձևում կիրառվող՝ հիմնական կենսաթոշակի չափը կամ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը։
Հետևաբար, 2022 թվականի հունվարի 1-ից իրականացված աշխատավարձերի բարձրացումները չեն ազդի մինչև այդ պահը նշանակված կենսաթոշակների չափերի վրա։
Խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել օրենքի նախագծին։
ԿԻՍՎԵԼ