Հարգելի՛ քաղաքացիներ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընթացքի մեջ է տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի իրականացումը:
Հայտնի է, որ վերջին շրջանում ԱՀ կառավարության կողմից ֆինանսական վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, ինչի հետևանքով մի շարք գործող ծրագրերի իրականացման ընթացքում որոշակի հապաղում է տեղի ունեցել:
Տեղեկացնում ենք, որ տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում, 13 բանկերի (ԱյԴի բանկ, Էվոկաբանկ, Յունիբանկ, Բիբլոսբանկ Արմենիա, Էյչ-Էս-Բի-Սի բանկ, Հայէկոնոմբանկ, Ինեկոբանկ, Կոնվերս բանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ, Հայբիզնեսբանկ, Արդշինբանկ, Արարատբանկ) շահառուների վճարումները լրիվությամբ իրականացվել են, Արցախբանկի վճարումներն իրականացվել են մասամբ: ՎՏԲ բանկի և Արցախբանկի մնացած հաճախորդ-շահառուների վճարումները կիրականացվեն առաջիկայում:
Վճարման գործընթացը մեկնարկել է փոքր բանկերից:
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ կառավարությունը շարունակում է իրականացնել գործող ծրագրերը՝ լրիվությամբ կատարելով իր պարտավորությունները: