ՀՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ:
Երկու գերատեսչությունների ղեկավարները երկուստեք կարևորել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ակտիվ համագործակցությունը, անդրադարձել արցախահայության համար իրականացվող աջակցության ծրագրերին, խոսել այդ համատեքստում առաջիկա անելիքների վերաբերյալ:
Ընդգծվել է տեղահանված արցախցիների բնակարանային և զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը:
Կողմերը պայմանավորվել են առաջիկա համատեղ ծրագրերի գործարկման ընթացքում շարունակել ակտիվ փոխգործակցությունը: