ԱՀ կառավարության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի համագործակցությամբ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի, Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ, շարունակվում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացները:

Շուրջ 22 սոցաշխատող է մասնակցում դասընթացներին՝ ավելի ամրապնդելու գիտելիքները և գործնականում դրանք կիրառելու նպատակով:
Իրականացվող դասընթացի նպատակն է՝ պատրաստել սոցիալական աշխատողներ, ովքեր ի վիճակի կլինեն աշխատել պատերազմի հետևանքով ստեղծված տրավմատիկ իրավիճակների, կորուստների հետ, կունենան մասնագիտական հմտություններ՝ աջակցելու Կառավարությանը, Սփյուռքի և Միջազգային դոնորներին՝ օգնելու, սատարելու, խթանելու ազգաբնակչությանը վերագտնելու իրենց կյանքը նոր իրավիճակում, ապագայի պլաններ կազմելու, դիրքավորվելու և մասնակիցը լինելու բոլոր այն փոփոխություններին, որոնք այսօր անհրաժեշտ են Արցախը կենդանի պահելու համար։

ԿԻՍՎԵԼ