ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը մայիսի 3-ին ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի հետ

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը մայիսի 3-ին ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի
նախագահ Միրա Անտոնյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ ՍԶՄ նախարարության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի շրջանային բաժինների բացմանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձել Մարտակերտի բաժնի վարչական շենքի վերանորոգման և վերազինման աշխատանքներին:
Քննարկման ընթացքում նախանշվել են համակարգային փոխգործակցություն ապահովելու մեխանիզմները՝ սոցիալական աշխատողների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հանդիպման մասնակիցներն իրենց խոսքում բարձր են գնահատել Կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները, կարևորել սոցիալական աշխատողների դերը հասարակության շրջանում առկա սոցիալ-հոգեբանական խնդիրները վեր հանելու տեսանկյունից:
ԿԻՍՎԵԼ