
Հանդիպման ընթացքում քննարկված թեմաներից առանձնահատուկ ընդգծվել է Սոցիալ-հոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը՝ քաղաքացիների սոցիալական կարիքների գնահատման առումով։
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են բնակչության սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման ուղիների տարբերակներ, այդ համատեքստում կանոնակարգել մասնակից կառույցների հետ փոխգործակցության շրջանակը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համատեղ ակտիվ աշխատանքներ իրականացնել՝ Կենտրոնի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: