ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Օպերատիվ շտաբում ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության նպաստների և սոցիալական կենսաթոշակների բաժինների աշխատանքները, Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման շրջանակներում հավաստագրերի տրամադրման գործընթացին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում գտնվող տեղահանված և միաժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին՝ ՀՀ-ում բնակարաններ ձեռք բերելու, ինչպես նաև Արցախի շրջաններում բնակություն հաստատելու ծրագրերին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկումներ ունենալ տեղահանված բնակչության համար սոցիալական աջակցության հնարավոր ծրագրերի իրականացման շուրջ: